ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան սադրիչ է անվանել ՀՀ ԱԽՔ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները հանրապետության՝ ռուսաստանցի այն քաղաքացիների նոր ալիք ընդունելու պատրաստակամության մասին, որոնք ցանկանում են խուսափել ռազմաճակատ ուղարկվելուց։ Նա նշել է, որ Սիմոնյանը «Դոժդ» հեռուստաալիքին տված հարցազրույցում տրվել է «գիտակցաբար սադրիչ ձևակերպված հարցին» և ներքաշվել Ռուսաստանում իբր հնարավոր մոբիլիզացիայի մասին շահարկումների մեջ:               
 

Գեղարքունիքի մարզում համատարած աղքատություն է և արտագաղթ

Գեղարքունիքի մարզում համատարած աղքատություն է և արտագաղթ
03.09.2013 | 11:27

Գեղարքունիքի մարզի բնակչության միակ զբաղմունքը տարիներ շարունակ եղել և մնում է անասնապահությունն ու հողագործությունը: Սա ոչ միայն զբաղմունք է, այլև գոյատևման աղբյուր: Եթե նախկինում անասուն բուծելով և հող մշակելով տեղանքի բնակիչները տուն-տեղ, ապրուստ էին «դզում», ապա այժմ հազիվ ապրելու համար ամենաանհրաժեշտ կարիքներն են հոգում: Ավելի մեծ պահանջներ ունեցողները, ովքեր հողատարածքի եկամտով չեն կարողանում լուծել իրենց խնդիրները` ստիպված արտագաղթի ճանապարհն են բռնում: Եվ նրանք քիչ չեն: Գրեթե ամեն տնից մեկ տղամարդ դրսում է: Երիտասարդները, առաջին իսկ հնարավորության դեպքում, հեռանում են հայրենի գյուղից` դառնում «խոպանչիներ»: Ոմանք էլ, լավագույն դեպքում, ստեղծում են պայմաններ և ընտանիքներին են տեղափոխում իրենց մոտ, ինչի հետևանքով գյուղական համայնքները կամաց-կամաց դատարկվում են: Հատկապես մտահոգիչ է այս հանգամանքը, քանի որ հողերը մնում են անմշակ: Հողագործությունը, որը պահանջում է ֆիզիկական ուժ, այլևս ի վիճակի չեն կատարելու ծերերը և ստիպված հողատարածքները ինքնակամ հանձնում են պետությանը և շարունակում ապրել արտերկրից զավակների կողմից ուղարկված գումարներով:

Արտագնա աշխատանքի հետևանքով շատ ընտանիքներ ամուսնալուծվում են: Գավառի Արծվաքար թաղամասի բնակիչների պատմելով, գյուղում գրեթե մարդ չի մնացել: Հիմնական աշխատուժը Ռուսաստան է մեկնել: ՌԴ-ում նրանք հիմնականում շինարարական կամ բանվորական տարբեր աշխատանքներ են կատարում: Մնացողներն էլ ձգտում են մայրաքաղաք տեղափոխվել` պատճառաբանելով տեղում աշխատանք չլինելը:

Արդյունքում` գյուղերը դատարկվում են, իսկ մայրաքաղաքում` մարդաշատությունից, տաքսիների առատությունից, որոնց վարորդները գյուղերից Երևան տեղափոխված քաղաքացիներ են, շնչահեղձ ենք լինում: Ստացվում է` Հայաստանի մայր քաղաքում լավ էլ աշխատանք կա, իսկ թե ինչու են մեր հայրենակիցները արտագնա աշխատանքի մեկնում` դա է անհասկանալի:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 2417

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ